Նախարարի պաշտոն խնամու փեսային

big_6fe1bc726c6eeb6b626ff00bc2b1f1c2ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ևս կլքի կառավարությունը: Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ նախարարությունը կփակվի, իսկ Կառավարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի Տիգրան Հարությունյանը: Նա 2003թ.-ին աշխատել է ԷԳԻ ՓԲԸ-ում` որպես տնտեսագետ, 2004-2009թթ. Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա ՓԲԸ–ում` որպես աուդիտորի օգնական, ավագ աուդիտոր, 2009-2014թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ–ում` որպես ներքին աուդիտի բաժնի պետ:

Տիգրան Հարությունյանը` Կարեն Կարապետյանի խնամու՝ Արզուման Հարությունյանի փեսան է: Տիգրան Հարությունյանի հայրը` լավ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ և նա է օգնել նորանշանակ վարչապետին` 2010 թվականին դոկտորական պաշտպանել:

Դիտվել է 2,336 անգամ
 


Այս թեմայով