Նախարարի որդին և դատավորը

deԵրեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` 29-ամյա Դավիթ Վարդանյանը, ասել է, որ ինքը թմրամիջոցը ոչ թե Իրանում է գնել, այլ Ագարակի գազալցակայանում մեքենան կայանած իրանցիներից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Դավիթը ձերբակալվել էր մաքսանենգ ճանապարհով ՀՀ թմրամիջոց անցկացնելու պահին:

Նկատենք, որ Դավիթի՝ երեկ դատարանում տված ցուցմունքների եւ ոստիկանությունում տված բացատրագրում առկա խոսքերի մեջ լուրջ հակասություններ կան, քանի որ մինչ երեկ Դավիթը պատճառաբանում էր, թե իրեն խաբել են, քանի որ ինքը հայերեն գրել չգիտի: Սակայն երեկ արդեն խոստովանել է, որ թմրանյութ է ունեցել, ավելին` այն ձեռք է բերել գազալցակայանում հանդիպած իրանցիներից: Մինչդեռ դատավարությանը ներկայացած Ագարակի գազալցակայանի աշխատակիցները երեկ միաբերան վստահեցրել են, որ երիտասարդին իրենց կայանում չեն տեսել, եւ իրենց մոտ բացարձակապես իրանական մեքենաներ չեն լիցքավորվել:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց սույն գործով դատավոր Նապոլեոն Օհանյանից հետաքրքրվել, թե արդյոք իրեն չի կաշկանդում այն փաստը, որ ամբաստանյալի աթոռին նախարարի որդի է նստած: «Ո՛չ, չի կաշկանդում»,-հակիրճ վստահեցրեց դատավորը:

Գրում է <<Ժողովուրդ>> օրաթերթը

 

Դիտվել է 207 անգամ
 


Այս թեմայով