Նախարարի համար Նաիրի Հունանյանը հանցագործ չէ

արմեն երիցյան1«ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը համոզմունք է հայտնել որ հանրաքվեի ընթացքում կեղծիքներ չեն եղել։ «Տեսաք, որ կային ընտրատեղամասեր, որ «ոչ» կար ավելի շատ, քան «այո», եթե կեղծվեր, դա էլ կկեղծվեր», ասել է նա։

«ՉԻ» — Եթե նախկին ոստիկան Արմեն Երիցյանն այն ժամանակ էլ է այս տրամաբանությամբ աշխատել՝ անհասկանալի է, թե ինչպե՞ս է կարողացել որեւէ, հանցագործություն բացահայտել։ Որովհետեւ այդ տրամաբանությամբ՝ անգամ գողության պահին բռնվածին չի կարելի մեղադրել գողության համար չէ՞ որ տվյալ շենքում կան բնակարաններ, որտեղից այդ մարդը գողություն չի արել, եթե կողոպտեր՝ այդ բնակարանները նույնպես կկողոպտեր, որեւէ մեկին չի կարելի մեղադրել բռնաբարության համար (հաստատ կգտնվեն կանայք, ում այդ մարդը չի բռնաբարել) եւ այլն։ Եվ ընդհանրապես՝ անհասկանալի է, թե Նաիրի Հունանյանի հանցախումբն ինչու է առ այսօր բանտում։ Նրանցից ի՞նչ մարդասպաններ, մարդասպաններ լինեին բոլորին կսպանեին, բայց չէ՞ որ ահագին մարդու չեն սպանել։

Հ. Գ. Հետաքրքիր է, եթե որեւէ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվում, հրշեջները մեկնո՞ւմ . են դեպքի վայր, թե՞ չեն մեկնում, քանի որ կան նաեւ չվառվող բնակարաններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 323 անգամ
 


Այս թեմայով