Նախարարի կինը նոր յուղոտ պաշտոն է ստացել

armen-muradyan-600x400«Վերջերս շատ շոշափվեց այն տեղեկությունը, թե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, երբ 2014–ին նշանակվել Էր նախարար, ազատել Է իր կնոջը՝ Ելենա Ամիրխանյանին, որը 2006-ից զբաղեցնում Էր առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը։ Բավական ժամանակ Է անցել այդ իրադարձություններից, բայց նախարարը դեռ շարունակում Է այստեղ-այնտեղ գլուխ գովել։

 Սակայն պարզվում Է՝ Մուրադյանի կինն այժմ զբաղեցնում Է առողջապահական ոլորտի ամենայուղոտ պաշտոններից մեկը, նա Առաքելություն Արևելք մարդասիրական օգնություն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում աջակցության ծրագրերի ղեկավարն Է։ Հայտնի, որ այս կազմակերպությունը Գլոբալ հիմնադրամից տարեկան միլիոնավոր եվրոների աջակցություն Է ստանում Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար։ Էլ չենք խոսում այս կառույցում աշխատողների աշխատավարձերի մասին, որոնք հաստատ մի քանի անգամ բարձր են խորհրդականի համեստ աշխատավարձից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 188 անգամ
 


Այս թեմայով