Նախարարի կինը ԱՄՆ-ից է գումար ստանում

armen-muradyanԱռողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հայտարարագրերում նշված նվիրատվությունը նախարարի ընտանիքը ստանում է նրա կնոջ ամերիկաբնակ հարազատներից. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մուրադյանը՝ մեկնաբանելով իր հայտարարագրերի մասին հրապարակումները, թե նախարար դառնալուց հետո նվիրատվությունների չափն աճել է:

«Սիրով ձեզ հետ կկիսվեմ իմ ընտանեկան խնդիրներով: Իմ կնոջ ընտանիքը 1995 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում. մայրը, քեռին, լուսահոգի տատը, եղբայրը, նրանց կազմավորված ընտանիքները: Կարծում եմ, որ  տարեկան մեկ անգամ կարող են նվիրատվություն անել և՛ իրենց քրոջը, և՛ երեք զարմիկներին՝ նրանց ծննդյան տոների և առիթների կապակցությամբ»:

Նախարարը նաև հայտնեց, որ իր ավագ դուստրն այս տարի ավարտել է համալսարանը, միջնեկ աղջիկն ընդունվել է համալսարան, իսկ կրտսերը՝ դպրոց:

Հարցին, թե նման խոշոր չափի նվիրատվություն արվել  է մինչև Արմեն Մուրադյանի նախարար դառնալը, վերջինս պատասխանեց, որ «խոշոր չափ» ասվածը հարաբերական է, իսկ նվիրատվություններ եղել են 1995 թվականից սկսած:

 


Այս թեմայով