Նախարարը 2 տարի ժամանակ է խնդրել. Սերժ Սարգսյանն ասել է.«Աշոտյան փակիր դուռը՝ դրսից»

54394ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը 2015 թվականի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներին կոչ է արել՝ երկու տարի չքննադատել իրեն, որպեսզի կարողանա իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, ու երկու տարի անց միայն պահանջել արդյունք։

Համաձայնեք, որ հիմա այս հայտարարությունը սարկազմի է նման: Նախարարը ժամանակ է խնդրում լրագրողներից՝ հիմնավորելով, թե իբր շատ կարևոր բարեփոխումներ է իրականացնելու, իսկ արդյունքում նախարարին ժամանակ չի տալիս իր սեփական քաղաքական թիմը: Հետաքրքիր է, երբ նախագահ Սերժ Սարգսյանը  նրան տեղեկացրել է իր պաշտոնանկության մասին՝ ինքը ժամանակ խնդրել է, որպեսզի իր բարեփոխումներն ավարտի: Դե հաշվի առնելով այն հանգամանքը, թե նա ինչ սրտաճմլիկ կերպով է լրագրողներից ժամանակ խնդրել՝ կարելի է վստահ ասել, որ նա ժամանակ խնդրել է նախագահից, իսկ Սերժ Սարգսյանը արձագանքել է.«Աշոտյան փակիր դուռը՝ դրսից»

Դիտվել է 4,494 անգամ
 


Այս թեմայով