Նախարարը Սերժ Սարգսյանին դարձրել է «բոբո ձյաձյա»

serzh_sargsyan«Եթե ՀՀԿ-ն ունենա մեծամասնություն խորհրդարանում, ապա կձևավորի իր կառավարությունը: Ես չեմ բացառում, որ, ի վերջո, վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, և գործադիր իշխանության բոլոր լծակները կտեղափոխվեն ՀՀ նախագահի դաշտից դեպի վարչապետ», – օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: 

Ի դեպ Դավիթ Հարությունյանը շեշտել է, որ նման զարգացում հնարավոր է այն դեպքում, եթե Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեյի ընթացքում հաղթանակ տանի «ՈՉ»-ի ճակատը: Հետաքրքիր հնարք են մտածել հանրապետականները: Փաստորեն Սերժ Սարգսյանին դարձրել են «բոբո ձյաձյա» և այդպես վախեցնում են հանրությանը:

ՀՀԿ-ում էլ են հասկանում, որ հանրությունն այնքան է զզված Սերժ Սարգսյանից, որ անգամ «Այո» կքվեարկի միայն թե Սերժ Սարգսյանը որևէ կերպ չմնա իշխանության: Միայն թե այստեղ մեկ այլ խնդիր կա հանրությունն արդեն թացը չորից զատում է ու հստակ գիտի, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո միայն  Սերժ Սարգսյանը կարող է մնալ իշխանության, իսկ հանրաքվեի տապալումից հետո նրան կմնա միայն հավաքել իրերը:

Անի Ասլյան

Դիտվել է 288 անգամ
 


Այս թեմայով