Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Նախարարը չի հավատում, որ Ռուբեն Հայրապետյանը խաղ կվաճառեր

Նախարարը չի հավատում, որ Ռուբեն Հայրապետյանը խաղ կվաճառեր

ռուբենՍպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին և անդրադառնալով Հայաստան-Ալբանիա հանդիպմանը, նշեց, որ չի հավատում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ընդունակ է ֆուտբոլային խաղ վաճառել:

«Չեմ կարծում, որ նման քայլի կգնար, ինչի՞ պիտի գնար»,- ասաց նախարարը:Հարցին, թե չի պատրաստվո՞ւմ հետաքննություն իրականացրել, նախարարն արձագանքեց. «Իմ կարծիքով, ինչ-որ պետք է, արվում է, քննարկումներ են արվում»:

Դիտարկմանը, թե տեղյա՞կ է՝ ինչ մթնոլորտ է տիրում Ֆուտբոլի ֆեդերացիայում, Գաբրիել Ղազարյանը նախ նշեց, որ տեղյակ չէ, սակայն տեսնելով լրագրողների զարմանքն, ասաց. «Ես տեղյակ եմ՝ յուրաքանչյուր ֆեդերացիայում ինչ է կատարվում: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համագործակցում է բոլոր ֆեդերացիաների հետ: Յուրաքանչյուր հարցի շուրջ աշխատում ենք միասին, աջակցում ենք»:

Դիտվել է 92 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy