Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Նախարարը ձերբակալված պաշտոնյաների մասին

Նախարարը ձերբակալված պաշտոնյաների մասին

armen-muradyanՔաղծառայողների շրջանում կրճատումների մասին տեղեկություն ես չունեմ: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պատասխանելով այն հարցին, թե քաղծառայողների շրջանում խոսակցություններ կան, որ սոցիալական ծառայողների փաթեթը հնարավոր է կրճատվի:

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարության ձերբակալված աշխատակիցների հետևանքով նախարարության կրած վնասներին, Արմեն Մուրադյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատում են իրավապահները։

«Դրանք քրեական նյութի գործեր են, իրավապահները աշխատում են, շարունակում են այդ գործընթացները»,-պատասխանեց նախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ձերբակալվել էին ՀՀ առողջապահության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ` ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Նրանք ձերբակալվել են ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով։

Դիտվել է 257 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy