Նախարարը հայցեց վարորդների ներողամտությունը՝ «Հյուսիս-հարավի» շինարարության հետ կապված

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը  զանգվածային լրատվամիջոցների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպել է այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ:

«Պատրաստակամ ենք մեր ամբողջ ներուժը ներդնել և հասարակական վերահսկողությունը ուժեղացնել ծրագրի նկատմամբ։ Բացում ենք նոր էջ, որտեղ ամեն ինչ կլինի թափանցիկ: Բոլորը պատասխան են տալու մինչ այս կառուցած անորակ ճանապարհների համար»,- ասաց Աշոտ Հակոբյանը:

Նախարարի խոսքով` որոշ հատվածներում խախտումներ են հայտնաբերվել, որոնք պետք է շտկեն շինարարներն իրենց միջոցներով, քանի որ ճանապարհը  երաշխիքային ժամկետում է։

Աշոտ Հակոբյանն ընդգծեց` նախապես հայտարարվել էր, որ ծրագիրը կարժենա 1 միլիարդ դոլար, սակայն այժմ պարզ է, որ այդ թիվն աճելու է:

Նախարարը նշեց, որ ճանապարհի շինարարության ձգձգման հիմքում առկա են խնդիրներ, որոնք բարդացնում են աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը դրանք են խնդիրներ՝ չձևակերպված տարածքների հետ, կադաստրային անճշտությունների հետ, չձևակերպված ժառանգությունների հետ, և արասահմանում գտնվող քաղաքացիներից լիազորգրեր ստանալու հետ

Նախարարը օգտվելով առիթից ծրագրի իրականացման հետ կապված հայցեց բնակչության` հատկապես վարորդների ներողամտությունը, կոչ անելով վարորդներին զգոն լինել վթարներից խուսափելու համար:

Այս թեմայով