Նախարարը բարկացավ, երբ հարց լսեց «կատաֆալկայի» մասին

466001Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում ` այսօր բարկացավ, երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու են նախարարությունները միայն անպետք մեքենաներ կրճատում և ինչու էին նման անպետք մեքենաները պահում մինչ այսօր: Լրագրողներին հատկապես հետաքրքրում էր, թե գյուղնախարարությունը ինչու է կրճատել «կատաֆալկա».«Ես կարծում եմ՝ դարձյալ դա ձեր անուշադրությունից է գալիս: Եթե դուք ուշադիր հետեւեք այն աղուսյակը, որ կառավարությունը հաստատեց, թե քանի մեքենա էր ֆինանսավորվում 2016 թվականի բյոջեով եւ քանի մեքենա է ֆինանսավորվելու 17 թվականի բյուջեով՝ ձեզ համար տարբերությունն ակնհայտ կլինի»,- պարզաբանեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը և բարկացավ, երբ լրագրողները չբավարարվելով նրա կցկտուր պատասխանից սկսեցին պնդել իրենց հարցը:

Դիտվել է 338 անգամ
 


Այս թեմայով