Նախարարը՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու հայտարարության մասին

231630411384343995Նիկոլ Փաշինյանը ցանկացել է տեսակցություն ունենալ այդ պահին մի անձի հետ, որի բոլոր տեսակցությունները քննիչի որոշմամբ սահմանափակված են եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, թե իրեն չեն թույլատրել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ և տեսակցել նոյեմբերի 5-ի հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանին և մյուսներին.
«Մուտքն ու ելքը ազատ են, և կան հստակ ընթացակարգեր. առաջին հերթին նա պետք է համաձայն լինի, որ այդ անձինք իր հետ հանդիպեն, պետք է լինի համապատասխան դիմում, այդ անձն իր հետ ունենա համապատասխան փաստաթուղթ և պետք է լինի ՔԿՀ- պետի որոշումը։ Այսինքն՝ այս պարագայում մենք տեսնում ենք, որ եղել է քննիչի որոշում։ Մնացածի դեպքում, երբ որ կարգելվի պատգամավորի մուտքն ու ելքը, տարածքում շրջելը, տարբեր տեղերում լինելը, ծանոթանալը՝ իմ կողմից համապատասխան միջոցներ կձեռնարկվի»,- նշեց նա:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանն իրեն ասել է իր նկատմամբ բռնություն կիրառելու մասին, ինչի պատճառով էլ նրան թույլ չեն տալիս նրանց հետ հանդիպել, Հրայր Թովմասյանը այսպես արձագանքեց. «Դեռևս հին հույներն ասում էին, թե ես ամեն ինչի վրա կասկածում եմ, եթե կասկածում է՝ ի՞նչ եք ուզում, ասեմ՝ ինչո՞ւ է կասկածում։ Կասկածամիտը կարող է կասկածել։ Մենք ունենք հստակ ընթացակարգեր, բացառել, որ դա հնարավոր է՝ ես տեսականորեն չեմ կարող ասել, կա օրենսդրական ընթացակարգ, թե այդ ամենն ինչը ինչպես պետք է արվի»:
Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով