Նախագահն ուղղակի անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ. Ա. Սաքունց

«Այս սահմանադրությամբ, հիմք է դրվում նոր մարտի 1-երի: Քանի որ, եթե պետության մեջ, խնդիրների լուծման համար չկան իրավական, քաղաքական լուծումներ, ապա նման պայմաններում իշխանությունները ընդունում են որոշումներ առանց հանրային կարծիքը, կարիքները հաշվի առնելու, իսկ չենթարկվողների կամ բողոքողների նկատմամբ կիրառում են ուժ, որպեսզի ենթարկվեն իրենց կողմից կայացրած որոշմանը »,- ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, այսօր տեղի ունեցած «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» թեմայի շրջանակներում ,անցկացվող քննարկման ժամանակ:

 Կարելի էր «ՀՀ նախագահ»  հասկացությունը դիտարկել որպես «թագուհու» կերպար, նախագահն ուղղակի  անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ, հավելեց Արթուր Սաքունցը:

 Սաքունցը հորդորեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այն երկրներում, որտեղ սահմանադրության հետ վարվուն են այսպես կամայական, ապա դրանք ավտորիտար, բռնապետական կառավարման երկրներ են, քանի որ այդտեղ որոշիչ է դառնում անձի կառավարումը, այլ ոչ թե պետության զարգացումը:

 «Սա սահմանադրություն է հպատակների համար: Սահմանադրությունը փոխեցին մի պարզ պատճառով, որպեսզի Սերժ Սարգսյանը 2 նախագահականի ժամկետով, կաշկանդված չլինի իշխանությունը շարունակելու համար, և սա կոչվում է սահմանադրական խաբեություն»,-նշեց Ա. Սաքունցը:

 

Այս թեմայով