Home » ՄԱՄՈՒԼ » Նախագահի թեկնածուի՝ 10 տարի Հայաստանում ապրելու ցենզի վերանայումը, ըստ ամենայնի, չի բավարարվի

Նախագահի թեկնածուի՝ 10 տարի Հայաստանում ապրելու ցենզի վերանայումը, ըստ ամենայնի, չի բավարարվի

231567721381377330«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացված՝ ՀՀ նախագահի թեկնածուի 10 տարի Հայաստանում ապրելու ցենզի վերանայման առաջարկը, որը եվրոպական կառույցների պահանջն է, մեր տեղեկություններով, հանձնաժողովը, ըստ ամենայնի, չի բավարարի, որովհետև իշխանությունը կողմ չէ այդ փոփոխությանը։ Այդ ժամանակ կարող է առաջանալ ոչ միայն Արմեն Սարգսյանի, այլև Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի, Էդուարդո Էռնեկյանի, Արա Աբրահամյանի և «մնացյալների» հարցը, ինչն էլ հայաստանյան առանց այն էլ սուր գեոքաղաքական «վեճը» էլ ավելի կսրի։ Եվ այնուհանդերձ, Արմեն Սարգսյանը մի նեղ շրջապատում ասել է. Մեծ Բրիտանիայում դեսպան նշանակվելն առաջին քայլն է, երկրորդ քայլն ավելի բարձր պաշտոնի գնալը կլինի։ Թեև խոսքը դժվար թե նախագահի աթոռի մասին է, քանի որ հաջորդ ընտրություններին նրա՝ Հայաստանում «բնակվելու», այսինքն՝ դեսպան աշխատելու 5 տարին էլ դեռ լրացած չի լինի։ Ասում են՝ Արա Աբրահամյանն էլ իր հերթին է ասել, իսկ ինչո՞ւ ոչ։ «Դրույթը վերանայելու դեպքում Արա Աբրահամյանը ևս լիարժեք իրավունք կունենա նախագահի թեկնածու գրանցվելու»,– ասում են նրա կողմնակիցները։

»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 20 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy