Home » ՄԱՄՈՒԼ » Նախագահը չի խորացել կենսաթոշակային «բարեփոխման» հարցի էության մեջ

Նախագահը չի խորացել կենսաթոշակային «բարեփոխման» հարցի էության մեջ

«Վստահաբար կարող եմ ասել, որ հանրապետության նախագահը չի խորացել կենսաթոշակային «բարեփոխման» հարցի էության մեջ: ՀՀ նախագահին սա մատուցվել է խորամանկաբար, թե` լավ բան ենք ուզում անել, դեմ են դուրս գալիս:

Եթե նա մի փոքր խորանար, կհասկանար, որ պարզապես գործ ունենք, լավագույն դեպքում, մի անկապ «ռեֆորմի» հետ: Լավ ճանաչելով կառավարության ղեկավարին, հստակ հասկանալի է, որ սխալ է, բայց չեն ուզում երկու ոտքը դնել մի կոշիկի մեջ»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ի պատասխան հարցի` նման հակազդեցության պարագայում ինչո՞ւ իշխանությունը չի համաձայնում հետաձգել ու կրկին քննարկել այդ համակարգը նախատեսող օրենքը:

Ըստ Բագրատյանի, հրաժարվել կուտակային համակարգից, նշանակում է` վերջնականապես հրաժարվել կառավարությունից, որի նկատմամբ ոչ ոք այլևս պատրանքներ չունի. «Եվ վերջապես՝ չեմ կարծում, որ նախագահը թույլ է տվել իրեն այդ աստիճան իջնել, չեմ բացառում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ՝ սկսած կառավարության ղեկավարից, ստվերային կապ ունեն այդ ռեֆորմի հետ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 29 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy