Նախագահական Հայաստանի վերջին ամիսը. Независимая газета-ի անդրադարձը

Հայաստանում 2018 թվականի մարտի 2-ին նշանակված նախագահական ընտրությունները պատմության մեջ առաջին անգամ չեն լինի համաժողովրդական: Այդ մասին գրում է Независимая Газета-ն` անդրադառնալով Հայաստանի` խորհրդարանական երկիր դառնալուն:

Թերթը գրում է, որ չորրորդ նախագահի ընտրությունից հետո իշխանությունը կենտրոնանալու է վարչապետի ձեռքում, իսկ անցած տարվա ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` ուժերի դասավորությունը կմնա անխախտ:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը թերթի հետ զրույցում նշել է, որ այսօր նշվում են Հայաստանի նախագահի մի քանի հնարավոր թեկնածուներ` Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ելք» դաշինքից թեկնածու Արտակ Զեյնալյանը:

Հակոբյանի խոսքով` ժամանակին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարականից հետո չի պայքարի վարչապետի կամ խորհրդարանի նախագահի պաշտոնների համար, սակայն ՀՀԿ անդամները չեն թաքցնում, որ ցանկանում են որպես երկրի ղեկավար տեսնել հենց նրան: Ըստ քաղտեխնոլոգի` այժմ հանրապետականներին մնում է ընտրել կուսակցությանը հավատարիմ նախագահի, և կմնա գլխավոր հարցը՝ ում նախագահը կառաջադրի վարչապետի պաշտոնում:

Իսկ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը կարծում է, որ երրորդ անգամ նախագահի պաշտոնի համար պայքայրելու հնարավորության բացակայությամբ և իշխանությունը պահպանելու ցանկությամբ են պայմանավորված եղել սահմանադրական փոփոխությունները երկրում:

Այս թեմայով