Նախագահականում տեղի է ունեցել ընդունելություն և պարգևատրում՝ Համահայկական խաղերի առթիվ

12673_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմակերպիչներին, հովանավորներին և պատվավոր հյուրերին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահի նստավայրում ի պատիվ հյուրերի կայացած ընդունելությունից առաջ, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Համահայկական վեցերորդ խաղերի կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահի հրամանագրերով մի խումբ անձինք պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:

Նախագահի կարգադրությամբ մի խումբ անձինք էլ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝ համահայկական վեցերորդ խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում ունեցած գործուն մասնակցության համար:

Դիտվել է 23 անգամ
 


Այս թեմայով