Home » ՄԱՄՈՒԼ » Նախագահականի առաջարկը կարելի է համարել ընդունված

Նախագահականի առաջարկը կարելի է համարել ընդունված

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը Ժամանակի» հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչպես է վերաբերվում Սերժ Սագսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` հանձնաժողովին ներկայացված առաջարկությանը, որով նախատեսվում է նախագահի թեկնածուի համար Սահմանադրության 50-րդ հոդվածով նախատեսված ժամկետների կրճատում:

231567721381377330 Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության եւ ընտրական իրավունք ունենալու ժամկետների շեմն իջեցնելուն: «Ես ձեզ չեմ կարող հիմա պատասխանել: Պետք է լավ ծանոթանամ առաջարկությանը, փաստաթղթերին, հիմնավորումներին, նոր միայն հայտնեմ իմ կարծիքը: Դա լուրջ հարց է եւ հենց այնպես, հանպատրաստից չեմ կարող կարծիք հայտնել»,- ասաց նա: Ապա հավելեց, որ կոնկրետ այդ առաջարկությունը, ինչպես նաեւ մեկ այլ առաջարկություն, որը վերաբերում է դատապարտյալների քվեարկության իրավունքին, դեռ չի քննարկվել, եւ հանձնաժողովի անդամները դեռ վերաբերմուք չեն հայտնել նշված առաջարկության վերաբերյալ:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է այս ուրբաթ` հոկտեմբերի 11-ին, որտեղ էլ թերեւս կքննարկվեն վերը նշված առաջարկությունները, եւ ոչ միայն դրանք:

Քաղաքական շրջանակներում արդեն իսկ խոսվում է, որ առաջարկը կարելի է համարել ընդունված, քանի որ այն ներկայացրել է նախագահի ապարատը, եւ առաջարկության մերժման հավանականությունը գրեթե զրո է»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Դիտվել է 26 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy