Նալբանդյանին կհրավիրեն ԱԺ-ը

Ժողովուրդ«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ նամակ է ուղարկել խորհրդարան՝ հայտնելով, որ Է. Նալբանդյանը, թեեւ բացակայում է ՀՀ-ից,  բայց վերադառնալուն պես պատրաստ է ԱԺ-ում կազմակերպել հանդիպում՝ փոխհամաձայնեցված ձեւաչափով: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Աստանայում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո  ԱԺ-ում պարզաբանումներ տալու  պատգամավորների պահանջին: Նշենք՝ ԱԺ  Եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակով Նալբանդյանին  հրավիրել էր ԱԺ՝ պարզաբանումներ տալու: Այս շաբաթ մեկնարկած քառօրյայի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն էր բարձրացրել Նալբանդյանին ԱԺ կանչելու հարցը: Ի դեպ, Նալբանդյանը  Քոչարյանի միջոցով փորձել էր պատգամավորներին հրավիրել իր մոտ՝ հանդիպելու, բայց վերջիններս հրաժարվել են: Ըստ մեր տեղեկությունների՝ հավանական է, որ Նալբանդյանի հետ հանդիպումը տեղի կունենա ԱԺ քառօրյայի ավարտից հետո եւ փակ ֆորմատով:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 27 անգամ
 


Այս թեմայով