Նալբանդյանը կգործուղվի Քարդաշյանի մոտ. նախարարի մեծ նվաճումը

kim-kardashian-tao-silver-dress-1565676875Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք ավելի լավ է հրապարակային խոսքով հանդես չգան: Նման պաշտոնյաների հրապարակային խոսքը մեր երկրի համար կամ դառնում է ծաղր, կամ ամոթ: Սակայն դժվար էր պատկերացնել, որ այդ դասի պաշտոնյաների թվին կարելի է դասել նաև ՀՀ ԱԳ նախարարին: Մարդ ով պատասխանատու է մեր երկրի դիվանագիտության համար և շատ դեպքերում հենց իր դեմքով են ճանաչում Հայաստանը իր խոսքով միայն վնասում է: Չորեքշաբթի օրը, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով պատգամավոր Քոքոբելյանի այն հարցին, թե ինչու է ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի փոխնախագահը ադրբեջանամետ հայտարարություններ անում և այդ հայտարարությունից հետո ինչու ՀՀ ԱԳՆ-ն հրապարակային չի քննադատել այդ քայլը, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է.«Ռագոզինի վերաբերյալ կարող եմ ասել, որ ինչքանով ես գիտեմ նա հանեց իր հրապարակումը ֆեյսբուքից»,-ասել է նախարարը: Փաստորեն ստացվում է, որ մեր դիվանագիտության նվաճում է համարվում ՌԴ պաշտոնյայի ֆեյսբուքյան էջից հրապարակում հեռացնելը: Իսկ եթե նախարարը այդքան կարևորում է ֆեյսբուքյան հրապարակումները, ապա կարելի է նրան գործուղել Քիմ Քարդաշյանի մոտ դասընթացների: Վստահ կարելի է ասել, որ նա Քարդաշյանից սովորելու շատ բան ունի` այս առումով:

Դիտվել է 610 անգամ
 


Այս թեմայով