Home » Real Politik » «Նաիրի Հունանյանը և իր եղբայրը փախել են բանտից»

«Նաիրի Հունանյանը և իր եղբայրը փախել են բանտից»

ՆաիրիԱրդեն մի քանի օր է հանրությունը ցնցված է ժամանակին, որպես ընդդիմադիր հանդես եկող Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան փախուստի լուրից: Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրեն Հայաստանում հետապնդել են և քաղաքական ապաստան է խնդրել Արդբեջանի իշխանություններից:

Ի դեպ պետք է նշել, որ Վահան Մարտիրոսյանի դեմ քրեական գործ կար հարուցված և նա ազատ է արձակվել ստորագրությամբ՝ քաղաքից չհեռանալու պայմանով: Ինչպես հայտնի դարձավ նա մի քանի տարի առաջ անգամ խոսել է Ադրբեջան գնալու իր մտադրության մասին: Այսինքն բոլոր նախապայմանները կային, որպեսզի անվտանգության մարմիննները նրա նկատմամբ ավելի զգոն լինեյին և թույլ չտային անցնել հակառակորդի կողմը և այնտեղից ցեխ շպրտել Հայաստանի վրա:

Այս ֆոնին հետաքրքիր է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի արձագանքը: Այսօր նա պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարել է, որ որևէ դժվար բան չկա Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան գնալու մեջ. «Էլեմենտար բան է, ավտոն նստել անցել է»,-ասել է մեր անվտանգությունն ապահովող կառույցի ղեկավարը: Հիմա հասկանում եք չէ ինչպես են վերաբերվում մեր պետության անվտանգությանը ԱԱԾ ղեկավարը և նրա աշխատակիցները: Ահա այսպես էլ տոնում ենք մեր պետության անկախության 24 ամյակը:

 Ամենաանտանելին այն է, որ մեր երկրի ԱԱԾ-ն երկար տարիներ է ինչ այս վիճակում է: Այս կառույցը անտեղյակ էր նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, չնայած այն բանին, որ Նաիրի Հունանյանը ըստ նախաքննական ցուցմունքների մի քանի անգամ հրապարակային խոսել է իր մտադրությունների մասին: Հոկտեմբերի 27-ից հետո էլ ԱԱԾ-ը այն ժամանակվա ղեկավարությունը հայտարարեց, որ զինված ԱԺ մտնելու մեջ դժվար բան չկա և իրենք ժամանակին չեն կարողացել տեղեկություններ հավաքել հանցավոր խմբավորման գործունեության վերաբերյալ:

Նույն վիճակն է նաև ոստիկանությունում, այնտեղ էլ չեն կարողանում գտնել այն մարդկանց ովքեր ծեծում են ընդդիմադիր գործիչներին և անհետանում են: Նրանք մի քանի տարի է ինչ չեն կարողանում գտնել 2008 թվականի մարտի 1-ի մարդասպաններին և այսպես շարունակ:

Հիմա որևէ մեկի համար անսպասելի թող չլինի, եթե մի օր էլ հայտնեն, որ «Նաիրի Հունանյանը և իր եղբայրը փախել են բանտից ու Վրաստանի միջոցով ահնձնվել Ադրբեջանին»: Չէ որ այստեղ էլ դժվար բան չկա և ամեն մեկն էլ կարող է մեքենա նստել և անցնել Վրաստան՝ այնտեղից էլ Ադրբեջան:

Անի Ասլյան

Դիտվել է 10,115 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy