Նաիրի Հունանյանը կուսակցություն կստեղծի

nairiՀայաստանում արժեհամակարգերի հետընթաց է նկատվում: Այսօր ոչ միայն իշխանությունների հետ համագործակցած ընդդիմություններն են փորձում հանրության աչքին անմեղ և երկրի միակ փրկիչներ ներկայանալ, այլ նաև նախկինում իշխանության ղեկին հայտնված մարդիկ են հանդես գալիս մարդու իրավունքների պաշտպանի դիրքերից: Եվ այնպիսի գործիչներ, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ և նվազագույնը մի քանի սպանությունների համար պետք է վաղուց դատապարտված լինեին:

Իհարկե դեգրադացիա է, երբ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների համար պատասխանատվություն կրող անձիք, ովքեր մնացին անպատիժ խոսում են մարդու իրավունքներից և Հայաստանի արձանագրած հետընթացից: Իշխանությունների անօրինական լինելու մասին խոսում են մարդիկ, ովքեր 2008 թվականին օգնել են Սերժ Սարգսյանին գալ իշխանության: Նրանք չեն խորշել սպանել մարդկանց հանուն Սերժ Սարգսյանի իշխանության: Նրանք այդպես են վարվել, քանի որ իրենց անօրեն իշխանության միակ և իրական ժառանգորդը կարող էր լինել հենց Սերժ Սարգսյանը:

Իսկ ամենաողբալին այն է, որ նրանք կոչ են անում չքաղաքականացնել Մարտի 1-ի էջը և այն չօգտագործել հանրության շրջանում այս կամ այն քաղաքական գործչի դեմ տրամադրվածություն ստեղծելու համար:  Եվ թող զարմանալի չլինի, երբ քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին հայտարարի Նաիրի Հունանյանը և կոչ անի հանրությանը, լրատվամիջոցներին չքաղաքականացնել Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը:

Դիտվել է 692 անգամ
 


Այս թեմայով