Նաիրի Հունանյանը դպրոցի տնօրեն

9072086C-003E-4F82-A9FB-D31B6DD8B1FA_w640_r1_sՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն: Հասկանալի է չէ, որ այս նշանակումը հանրության համար անսպասելի էր և անհասկանալի: Ինչպես կարող է տարբեր քրեական պատմությունների մեջ ընկած անձը, ով նաև իրականացրել է սպանություն (որը ներկայացվում է ինքնապաշտպանություն)` նշանակվել դպրոցի փոխտնօրեն: Հիմա այս անձը ինչ պետք է սովորեցնի մատաղ սերնդին: Ում ենք վստահում մեր երեխաներին: Ինչ է այս մասին մտածում Կրթութրյան և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Սա անթույլատրելի նշանակում է և, եթե այս ամենի դեմը չառնվի, ապա կարելի է ինչ որ ժամանակ անց տեսնել, որ Երևանի դպրոցներից մեկի տնօրեն է նշանակվել Նաիրի Հունանյանը: Չէ որ նա գլխատել է մեր երկրի իշխանությունը և ՀՀ իշխանությունների այս բարքերով դաստիրակված սերնդին հաստատ Նաիրի Հունանյանը սովորեցնելու բան կունենա:

Դիտվել է 603 անգամ
 


Այս թեմայով