Նաիրիտցիներին արգելել են գնալ նախագահական

231664491385782918Հրապարակ թերթը գրում է. «Նաիրիտ» գործարանում կրքերը կրկին թեժացել են՝ բողոքում են, որ նորից աշխատավարձ չեն ստանում։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ աշխատակիցները բողոքի ակցիա էին անում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի առջեւ։ Ի պատասխան բողոքի, նախարարը խոստացել էր, որ մինչեւ շաբաթվա վերջ կտրվի մեկ ամսվա աշխատավարձ, իսկ դեկտեմբերի սկզբին էլ հաջորդ ամսվա աշխատավարձը կստանան։

«Մինչեւ հիմա աշխատավարձ չենք ստացել, բողոքի ցույցեր եւ գործադուլ ենք անում գործարանի առջեւ, սակայն որեւէ փոփոխություն չկա»,- մեզ հետ զրույցում ասաց գործարանի աշխատակցուհի Սիրանուշ Պողոսյանը։ Նա տեղեկացրեց, որ մոտ 1000 հոգի ոտքի է կանգնել, եւ որոշել են երթով շարժվել դեպի նախագահական։

«Տնօրինությունը, իմանալով մեր այդ որոշման մասին, արգելեց գնալ նախագահական, ասելով, որ կտրուկ քայլեր չանենք, այլ սպասենք մինչեւ երկուշաբթի,- ասաց Պողոսյանը՝ ավելացնելով: — Եթե երկուշաբթի էլ աշխատավարձ չստանանք, այլեւս խնդրանք-մնթրանք, արգելք հաշվի չենք առնելու, գնալու ենք նախագահական, մենք վախենալու բան չունենք, թող իրենք մտածեն»։

Դիտվել է 28 անգամ
 


Այս թեմայով