Նաիրա Կարապետյանը հակադարձում է Զարուհի Փոստանջյանին

231628491384267335Սիրելի հայ ժողովուրդ:
Խոսքս ուզում եմ ուղղել համայն հայությանը՝ անկախ բնակության վայրից, քաղաքական հայացքներից, հասարակական ակտիվության աստիճանից և այլ բազմաթիվ՝ մեզ բոլորիս իրարից տարբերող գործոններից
Մենք բոլորս ունենք տարբեր արժեքային համակարգ, տարբեր կարծիքներ, տարբեր հոգսեր, տարբեր ընկալում՝ կյանքի այս կամ այն իրավիճակի հետ կապված: Անգամ հայրենասիրության աստիճանն է լինում տարբեր: Սակայն մեկ հարցում մենք միակամ ենք, մեկ հարց շատ կարևորում և մի գուցե առավել բարձր ենք դասում մնացածից: Եվ այսօր հենց այդ հարցն ենք կարծես սարքել շահարկման առարկա, անցել չափն ու սահմանը, մեղադրնքներ ենք հնչեցնում միմյանց՝ սկսած խիղճը վաճառելուց և վերջացրած պապերի հիշատակի ինչ-որ պատգամերով:
Այսօր մենք հասել ենք նրան, որ կարողանում ենք ինչ-ինչ երևույթների չակերտավոր արատավոր լինելըն առավել գունեղ ներկայացնելու համար հայտարարել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը կողմ քվեարկելու մասին: Հուսով եմ, միայն հայտարարել, այլ ոչ թե փաստացի իրականացնել այս նոնսենսի հասնող երևույթը, քանզի ուզում եմ հավատալ, որ չկա և ոչ մի հայ, ով կարող է այս հարցը դարձնել ՛՛հերոսացման՛՛ առիթ:
Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն այս պահին քննարկելն արդեն իսկ արկածախնդրություն է: Նախագծի հեղինակի խոսքում ես չլսեցի որևէ հիմանվում կամ փաստարկ, ես չտեսա բանական մոտեցում, չտեսա այլընտրանքային լուծման ուղի: Շատ հեշտ ամպագոռգոռ արտահայտություններ անել՝ բանակցությունների ձախողում, առիթ անվստահություն հայտնելու ԼՂՀ հարցում իշխանության վարած քաղաքականությանը, խիղճ, պապեր, Պոնտոս, Կապադովկիա..
Լավ, մի հարց՝ ասենք, թե մի պահ մթագնի մեր գիտակցությունը և մենք վերջ տանք Մինսկի խմբի այսպես կոչված ձախողված բանակցություններին.. Փոխարենը ի՞նչ է առաջարկվում: Ի՞նչպես ենք կարգավորելու հիմնախնդիրը: Ո՞րն է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը այս նախագծի վերաբերյալ.. Ի՞նչ է տալիս մեզ այս խիստ հայրենասեր նախագիծը:
Պատասխաններ չկան:
Հայրենասիրության խիստ սրացմամբ տոգորված իմ գործընկերներին կոչ եմ անում մնալ բանականության սահմաններում, առաջնային և գլխավոր դասել գերնպատակը՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ և հայանպաստ լուծումը:
Սա է միակ ճիշտ որոշումը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթն` ԱԺ լիագումար նիստի ժամանակ

Դիտվել է 69 անգամ
 


Այս թեմայով