Նաիրա Զոհրաբյանի մեղքը

nairaՎերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Սահմանդրական բարեփոխումների հարցը քննարկելու գնացին ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀՀՇ-ն, ՎՍԴՀԿ-ն, «Ազատ դեմոկրատներ»,  ՍԻՄ-ը, ԲՀԿ-ն, ԱԻՄ կուսակցությունները: Այս քաղաքական ուժերը նախկինում բոլորն էլ դեմ են եղել Սերժ Սարգսյանի իշխանությանը և շատերը անգամ դատապարտվել են այդ իշխանության օրոք:  Շատերը Սերժ Սարգսյանին քննադատելուց  անխնա են եղել և քարը քարին չեն թողել: Արտաշես Գեղամյանն անգամ Քենեդու սպանության մեջ էր մեղադրում Սերժ Սարգսյանին և նրա իշխանությանը:

Մի քանի օր է անցել այս հանդիպումներից, սակայն որոշ լրատվամիջոցներ չեն դադարում քննադատել ԲՀԿ-ին և նրա ղեկավար Նաիրա Զոհրաբյանին: Այս օրերի քննադատությանը հետևելով  տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման է գնացել միայն ԲՀԿ-ն: Բերվում են փաստարկներ, որ ԲՀԿ-ն ժամանակին դեմ է եղել Սահմանադրական փոփոխություններին, սակայն չի նշվում քաղաքական այն իրավիճակը, որում արվել է այդ հայտարարությունը: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսել է մինչև փետրվարյան դեպքերը, երբ երկրում իրավիճակը բավական շիկացած էր և հասկանալի էր, որ Սահմանադրական բարեփոխումներ ասվածը անտեղի է և անհասկանալի: Այդ օրերին տեղեկություններ հայտնվեցին մամուլում, որ իշխանությունները ցանկանում են Սահմանադրական բարեփոխումներ իրականացնել ամռան սկզբին:  Ի վերջո կարելի է ասել, որ նաև ԲՀԿ ջանքերի շնորհիվ հապշտապ կերպով չանցկացվեցին Սահմանդրական բարեփոխումներ: Վստահ կարելի է ասել, որ այդ դեպքում նախագիծը շատ ավելի վատն էր լինելու,  քան ներկա նախագիծն է:  Ի վերջո բոլորը մոռանում են մի բան, որ դեռ ԱԺ-ում քվեարկություն չի կայացել և որևէ մեկը չգիտի, թե ինչպես է քվեարկելու ԲՀԿ-ն և նրա առաջնորդը:

Սկզբում անհասկանալի էր ԲՀԿ և նրա ղեկավարի շուրջ տարածվող այս խոսակցությունները, սակայն հետզհետե այն հասկանալի է դառնում: Բան այն է, որ այսօր քաղաքական դաշտում և խորհրդարանում ներկայացված ամենազդեցիկ կուսակցությունը՝ ընդդիմադիր դաշտից,  դա ԲՀԿ-ն է և հասկանալի է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է որքան հնարավոր է ցեխ շպրտել այս ուժի և նրա ղեկավարի ուղղությամբ, որպեսզի ընտրություններին իրենք ևս կարողանան անցնել խորհրդարան: Մի բան պարզ է ԲՀԿ-ն անթերի քաղաքական ուժ չէ, ինչպես  բոլոր քաղաքական ուժերը Հայաստանում և աշխարհում, սակայն անիմաստ է մեղադրել ԲՀԿ-ին սեփական տեսակետը ունենալու և սեփական քաղաքական օրակարգը առաջ տանելու համար: Նաիրա Զոհրաբյանի և ԲՀԿ-ի  մեղքը, այն է, որ նրանք իրենք քաղաքականությունն են վարում և առաջնահերություն են տալիս այն հարցերին, որոնք որոշել է կուսակացությունը: Նրանց մեղքը այլ քաղաքական ուժերի օրակարգը չվերցնելու և շանտաժի չենթարկվելու մեջ է:

Դիտվել է 301 անգամ
 


Այս թեմայով