Նաիրա Զոհրաբյանի խորհուրդը` Հովիկ Աբրահամյանի ցավով տառապողներին

cfe2093829eef78e148ba47e159bf4ff-472x265ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին բարկացնում են այն խոսակցությունները, ըստ որոնց Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ին հորդորել է լռել և տեսակետ չարտահայտել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց Politik.am-ի հետ զրույցում:

ԲՀԿ նախագահի խոսքով՝  դա Հովիկ Աբրահամյանի ցավով տառապող ուժերի տարածած բամբասանքներն են.«Երբ հետևում ենք, թե որ կայքերում է նման ապատեղեկատվություն տարածվում, և քանի որ Հայաստանը շատ փոքր երկիր է, և բոլորս էլ գիտենք, թե նշյալ կայքերում, որ քաղաքական ուժը ինչ բաժնեմաս ունի, ապա ակնհայտ է դառնում, որ նման անհեթեթություններ տպագրվում են այն կայքերում, որտեղ հստակ բաժնեմաս ունեն Հովիկ Աբրահամյանի ցավով ուղղակիորեն տառապող քաղաքական ուժերը: Խորհուրդ եմ տալիս նրանց իրենց տվայտանքը առ Հովիկ Աբրահամյանը չտարածել «Բարգավաճ Հայաստան» կուսկացության վրա»,-ասաց տիկին Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ իրենից շատ որևէ մեկը չի անդրադարձել Սահմանադրական բարեփոխումներին. «Եթե թերթեք մամուլը, ապա ինձանից շատ որևէ այլ քաղաքական գործիչ դեռևս ոչ վերջնական տեքստի վերաբերյալ տեսակետ չի հայտնել: Ինչ վերաբերում է կուսակցության դիրքորոշմանն, ապա ես իրավասու չեմ քաղաքական խորհրդի և խմբակցության հետ հարցը չքննարկած` կուսակցության դիրքորոշում հրապարակել: Մենք նպատահարկար ենք գնում այս հարցին անդրադառնալ այն ժամանակ, երբ բոլորը կլինեն Հայաստանում: Այս պահին տեքստը տրված է մեր կուսակցության սահմանադրագետներին, որպեսզի խմբակցության և քաղաքական խորհրդի համար մասնագիտական եզրակացություն տան: Ես նորից եմ կրկնում` ոչ մի քաղաքական գործիչ իմ չափ մեկնաբանություններ չի տվել և չի հայտարարել, որ այս փաստաթղթում կան բազմաթիվ ականներ, հակասություններ, որոնք ոչ մի ժողովրդավարական երկրի սահմանդրություններում գոյություն չունեն»,-ասաց ԲՀԿ ղեկավարը:

Դիտվել է 136 անգամ
 


Այս թեմայով