Նաիրա Զոհրաբյանին հաճախ կարելի է տեսնել մետրոյում

Naira-Zohrabyan1Մենք հաճախ ենք մեր իրականության մեջ հանդիպում մարդկանց, ովքեր շատ արագ հրաժարվում են իրենց տեսակից՝ նոր պաշտոն կամ հնարավորություն ստանալու դեպքում:
Շատ հաճախ եմ հանդիպել դեպքերի, երբ ժողովրդի անունից խոսող և ընդդիմադիր դիմակի տակ թաքնված անձը պաշտոն ստանալուն պես քայլեր է ձեռնարկում, այդ նույն ժողովրդի հետ քիչ շփվելու համար:
Վերջերս Երևանի մետրոյի կանգառների մեկում հաճելիորեն զարմացա, երբ հանդիպեցի ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին: Պարզվեց տիկին Զոհրաբյանի համար մետրոն միջքաղաքային հիմնական փոխադրամիջոցն է:
Իսկապես հիացած էի, քանի որ մարդը ի պաշտոնե ունի ծառայողական մեքենա և վստահ իր հնարավորություններն էլ թույլ են տալիս ունենալ անձնական մեքենա, բայց նա չի փորձում, այդ կերպ մեկուսանալ և չի խուսափում սովորական քաղաքացիների հետ շբվել, լսել նրանց:
Ինձ համար քաղաքական գործչի հենց այս տեսակն է ընդունելի և ես վստահ եմ, որ ապագայում ևս տիկին Զոհրաբյանը չի փոխելու իր տեսակը:

Աղբյուրը այստեղ

 


Այս թեմայով