Նաիրա Զոհրաբյանը չի հավատում

նաիրաԱզգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ այսօր վաղ է խոսել նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին փոխարինողի մասին, քանի որ ԱԺ նախագահին ներկայացված հրաժարականի դիմումը պետք է երկու շաբաթվա մեջ հետ չվերցվի, որպեսզի հրաժարականը հաստատվի: Այս մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Մի րոպե, մի րոպե ժողովո՛ւրդ ջան, կիկոսի մահը չսարքենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Ուրիխանյանի վերաբերյալ հարցը ժամանակավրեպ է:

Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին խնդրեց, Տիգրան Ուրիխանյանի հետ կապված հարցերի վերաբերյալ դիմել անձամբ Ուրիխանյանին, իսկ երբ միտքն ավարտեց ու շտապեց նիստերի դահլիճ՝ ասաց. «ԲՀԿ-ն սովոր է աշխատել կոնկրետ փաստերի հետ: 15 օր ժամանակ կա՝ ըստ ընթացակարգի: Մենք նման հարց չենք քննարկել, եւ չենք էլ քննարկելու, առայժմ: Որովհետւ ես չեմ հավատում, որ ինքը մանդատը վայր կդնի»:

Դիտվել է 234 անգամ
 


Այս թեմայով