Նաիրա Զոհրաբյանը չի հավատում ինքնասպանության վարկածին

նաիրաԳյումրիում ԲՀԿ թեկնածում Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան օրը ԲՀԿ նախագահը Չինաստանում էր եւ հիմա արդեն  վերադարձել է Հայաստան։ Այս պահին Նաիրա Զոհրաբյանը շտապում էր Գյումրի եւ մեզ  հետ զրույցում կրկին վերահաստատեց, որ ինքը չի հավատում ինքնասպանության վարկածին. «Ես նորից եմ կրկնում՝ ինձ համար որեւէ կերպ հասկանալի եւ բացատրելի չէ, թե ինչպե՞ս կարող էր դեպքից ընդամենը րոպեներ առաջ շտաբային աշխատանքներ ծրագրող Արշակը մտնել տան նկուղ եւ լինելով աջլիկ՝ ձախ ձեռքով ինքնասպան լինել։ Բացի դա, գործը հարուցված է ինքնասպանության դրդելու մասով, ուրեմն՝ ովքե՞ր կամ ո՞վ է եղել դրդողը։ Ինձ հասկանալի չեն նաեւ իրավապահների եւ նորանշանակ գլխավոր դատախազի միանշանակ պնդումները, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է։ Այդ դեպքում ինչո՞ւ եք գործ հարուցել ինքնասպանության դրդելու հոդվածի հատկանիշներով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը եթե չտրվեց եւ եթե փորձ արվի կրկին ինչ-որ մեկին, կամ ինչ-որ խմբիպարտակելու, Գյումրին դա չի ներելու։ Առանց այդ էլ քաղաքում վիճակը սարսափելի լարված է»,- ասաց ԲՀԿ ղեկավարը։

Իսկ մեր այն հարցին, թե արդյո՞ք դա կարող էր կապ ունենալ «Գյումրեցու ոգի» կուսակցության տեղադրած զառերով պաստառի հետ, Զոհրաբյանը պատասխանեց՝ «Չեմ կարող ասել։ Ամեն ինչ էլ կարող է։ Բայց վարկածներ առաջ քաշելն ու քննարկելը իրավապահների գործն է։ Ի դեպ,  թերթերից մեկին տված հարցազրույցում հանրապետական Սուքիաս Ավետիսյանը հրապարակավ հաստատել էր այն, ինչ գիտեին բոլորը, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը ստեղծել է Սամվել Բալասանյանը։ Այնպես որ, երբ այդ կուսակցության նախագահը ասում է, որ ինքը չի կարող բացատրել նշյալ պաստառի զառերի նշանակությունը, ճիշտ է ասում։ Ընդամենը հոկտեմբերի 2-ի ընտրություններին մասնակցելու համար կուսակցություն են բացել՝ մեկանգամյա նշանակությամբ, այդ երիտասարդին նշանակել են նախագահ եւ նրա փոխարեն նաեւ քարոզչական այդ պաստառն են պատրաստել ու տեղադրել ԲՀԿ գրասենյակի դիմաց։ Սա շատ պարզ է։ Իսկ թե ո՞վ եւ ովքե՞ր են այդ պաստառիգաղափարական հեղինակ վիժվածքները, գոնե ինձ համար պարզ է եւ այդ ցինիկ տականքները, հավատացեք, եթե անգամ հերթական անգամ պլստան, ինչը հենց այդպես էլ լինելու է, միեւնույն է, գոնե Աստծո առաջ պատասխան են տալու»։

Դիտվել է 157 անգամ
 


Այս թեմայով