Նաիրա Զոհրաբյանը մնալու է ԲՀԿ նախագահ

նաիրաԱյսօր  «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ    չի բացառվում`հանրաքվեից հետո ԲՀԿ-ում կուսակցական նո րտրանսֆորմացիաներ տեղի ունենան, և կուսակցության ղեկավարումը Հովիկ Աբրահամյանը «հանձնի»ոչ անհայտ Աբրահամ Մանուկյանին, որի ղեկավարությամբ էլ ԲՀԿ-ն գնա խորհրդարանական ընտրությունների՝իր «տանիքի» տակ հավաքելով «հազարավոր» մարդկանց՝փորձելով դառնալ պառլամենտական երկրորդ ուժը՝ՀՅԴ–ից խլելով երկրորդ ուժ դառնալո ւդափնին։ Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին  նրան էլ չեն նեղացնի, կամ կուղարկեն դիվանագիտական աշխատանքի՝Բրյուսել, և կամ ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու արդյունքում նախարար կնշանակեն :

Politik.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հերքեց տեղեկատվությունը.«Նման բան չկա, նաման խոսակցություններն ընդամենը որոշ թերթերի, լրատվական, վերլուծական մտքի փայլատակումներն են: Որևէ լուրջ բան այդ հրապարակումների մեջ չեմ տեսնում: Կուսակցությունում այս պահի դրությամբ նման քննարկումներ չեն եղել: Մամուլում հրապարակված նյութը որևէ կապ չունի իրականության հետ: Ավելին չեմ կարող ասել: Նմանատիպ հրապարակումների մենք չենք անդրադառնում»:

 Իսկ այնուամենայնիվ հնարավո”ր է հանրաքվեից հետո կուսակցությունում փոփոխություններ լինեն, Բաբայանը նշեց.« Այս պահի դրությամբ մեր թիմը կուսակցության ղեկավարի գլխավորությամբ Սյունիքի մարզի տարածքային կառույցների հետ հանդիպումներ է ունենում և նման խնդիր մեր օրակարգում չկա»:

Դիտվել է 149 անգամ
 


Այս թեմայով