Նաիրա Զոհրաբյանը դատապարտում է Մհեր Սեդրակյանի պահվածքը

նաիրաPolitik.am-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի պատգամավորին ոչ վայել պահվածքին.«Թե՜ որպես նախկին լրագրող, եւ թե՜ որպես պատգամավոր, ինձ համար միանշանակ անընդունելի եւ դատապարտելի է նման վարքագիծը։  Այնպես չէ, որ ցանկացած հրապարակում մամուլի այս կամ այն միջոցում  ինձ դուր է գալիս, կամ ես այն համարում եմ բացարձակ օբյեկտիվ եւ անաչառ։  Սակայն, որեւէ մեկը բարոյական իրավունք չունի նման անընդունելի լեքսիկոնով որակել իրենց պրոֆեսիոնալ գործն անող լրագրողներին, եւ կրկնում եմ,  տեղի ունեցածը ինձ համար խիստ անընդունելի եւ դատապարտելի է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը Politik.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանը վիրավորել եւ հայհոյել էր լրագրողներին: Լրագրողները նախաձեռնել են ստորագրահավաք, եւ պատրաստվում են նաեւ իրականացնել բողոքի ակցիա:

 

 


Այս թեմայով