Նաիրա Զոհրաբյանը բացում է փակագծերը

նաիրա«Եթե իշխանության տարբեր հաստիքային աշխատողներ իրենց գործը թողած շարունակեն զբաղվել «Բարգավաճ Հայաստանով», ապա խոստանում ենք, որ առաջիկայում հատ-հատ կանդրադառնանք իշխանության այս կամ այն ներկայացուցիչների հետ վերջիններիս ստվերային բոլոր կապերին եւ գործարքներին»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը`հակադարձելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին:

«Գիտեք, Ամանորին ընդառաջ մի նոր տենդենց եմ նկատում`իշխանության տարբեր ներկայացուցիչների մոտ ծառայության անցած գործիչների մոտ նախատոնական գերակտիվություն է նկատվում: Իշխանությանը մատուցած իրենց «տքնաջան» ծառայությունը վերջիններս ուզում են փոխհատուցել գոնե ինչ-որ արմատական հայտարարություններ անելով: Բացի «Այս իշխանությունները վատն են, այս իշխանություններին պետք է հեռացնել» հայտնի ճշմարտությունից, որի հետ բոլորը համաձայն են, իշխանության հաստիքային աշխատողներն ավելիին ընդունակ չեն: Բայց, քանի որ խնդիր ունեն հանրությանը ներկայանալ «ընդդիմադիր» կերպարով, ինչ է մնում անել`մնում է թիրախ դարձնել «Բարգավաճ Հայաստանին». իրենց համար անշառ թեմա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը`հավելելով. «Այս գործելաոճն են ընտրել իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից ֆինանսավորվող որոշ, իբր «անկախ» լրատվամիջոցներ և իշխանության տարբեր գործիչների կողմից տարբեր «անաչառ» պռոեկտների գործուղվող «ընդդիմադիրներ»: Բայց վերջիններս մոռանում են, որ Հայաստանը փոքր երկիր է և բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:


© 1998 — 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Դիտվել է 271 անգամ
 


Այս թեմայով