Նաիրա Զոհրաբյանը Աբրահամ Մանուկյանին կուսակցությունից հեռացնելու մասին

աբրահամ-մանուկյանԱյսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր.«Երեկ տեղեկացրել Էինք, որ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը ԲՀԿ թևերից մեկի ղեկավարն Է համարվում և պատերազմ Էր հայտարարել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։

Կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն  անհասկանալի է համարում ԲՀԿ-ի հանդեպ ուղորդված հետաքրքրությունը:

«Աբրահամ Մանուկյանը կուսակցությունից հեռացված չէ,  նման ծրագիր ԲՀԿ-ի օրակարգում չկա: Մենք միասին  զրուցել ենք և եկել ենք փոխադարձ համաձայնության՝ նա այսուհետ կզբաղվի բացառապես Շենգավիթ և Նորք Մարաշ տարածքների համակարգմամբ, դա նաև նրա ցանկությունն է եղել»,-Politik.am –ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի տարածքային կառույցների ղեկավարմանը Զոհրաբյանը նշեց. «Բոլոր տարածքային կառույցների համակարգմամբ զբաղվելու եմ ես՝ իմ գործընկերների օգնությամբ»:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ում առաջացած տեխնիկական  խնդիրները  չպետք է լինեին ուշադրության կետրոնում:

«Երկրում այսօր կան լրջագույն խնդիրներ, տեղի են ունենում քաղաքական զարգացումներ, բայց մամուլը շարունակում է սևեռված մնալ բացառապես ԲՀԿ-ի վրա,  դա նշանակում է, որ մեր կուսակցությունը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ քաղաքական ուժը»,- եզրափակեց ԲՀԿ ղեկավարը:

 


Այս թեմայով