Home » հրատապ » Նաիրա Զոհրաբյանը՝ Բերքաբերից. Լարված է, բայց գյուղացիների «դուխը» տեղն է

Նաիրա Զոհրաբյանը՝ Բերքաբերից. Լարված է, բայց գյուղացիների «դուխը» տեղն է

nara1Politik.am_ը երեկ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ական պատգամավորները՝ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ մեկնել են Տավուշի սահմանամերձ՝ Սևքար, Բաղանիս, Բերքաբեր և այլ գյուղեր, որոնք քանի օր է գնդակոծվում ու հրեատակոծվում են հակառակորդի կողմից:

Politik.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քիչ առաջ Սևքարից ժամանել են Ադրբեջանի հետ սահմանային Բերքաբեր գյուղ. ճանապարհը բավականին բարդ էր, քանի որ անվտանգության լուրջ միջոցառումներ են իրականացվում:

Մասնավորապես, պատգամավորներին հորդորել են խուսափել Բերքաբեր այցելությունից, քանի որ ճանապարհը անմիջապես թշնամու թիրախի տակ է: Զգուշացրել են նաև, որ մեքենաները իրարից առնվազն 200 մետր հեռավորությամբ շարժվեն, որպեսզի կրակահերթերի թիրախ չդառնան, պատուհանները լինեն փակ: Բարեբախտաբար, պատգամավորներն առանց միջադեպերի հասել են Բերքաբեր, եղել են այն տներում, որոնք այս օրերին ամենից շատն են տուժել, տեսել են ավիրվածությունները.

ԲՀԿ ղեկավարը մեզ տեղեկացրեց, որ իրենք գյուղացիների հետ խոսել են ամենատարբեր խնդիրների շուրջ: Սահմանամերձ գյուղի բնակիչներին միայն չի հետաքրքրել օրակարգային խնդիրները, այլ նաև հարցեր, որոնք կան իրենց գյուղերում:

«Սկսած գյուղացիական վարկերից՝ 24 տոկոս վարկը դա ուղղակի խայտառակություն է, թալան է: Ինչպե՞ս կարելի է սահմանին կանգնած գյուղացուն այդ օրը գցել: Այդ հարցը ԲՀԿ-ն անպայման կբարձրացնի: Բացի այս, խնդրեցինք Առողջապահության նախարարին, որպեսզի մի խումբ բժիշկներ այցելեն սահմանամերձ այս գյուղեր, քանի որ բնակչությունն իսկապես աջակցության կարիք ունի: Նախ, երեխաները հոգեբանական լուրջ ապրումների մեջ են, գոնե հոգեբաններ այցելեն՝ երեխաների հետ աշխատելու: Պետք է անվճար մի շարք առողջապահական ակցիաներ կազմակերպվեն գյուղերի բնակիչների համար՝ ակնաբույժների, էնդոկրինոլոգների, գինեկոլոգների և այլն, քանի որ այս մարդիկ հնարավորություն չունեն թեկուզ Իջևանի բժշկական կենտրոններում բուժվելու: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ սահմանամերձ գյուղեր բժիշկների խումբ այցելի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ կրկին ընդգծելով, որ Երևան վերադառնալուն պես ԲՀԿ-ն զբաղվելու է բարձրացված բոլոր հարցերով:

Դիտվել է 73 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy