Նազենի Հովհաննիսյանը պատրաստվում է պատգամավո՞ր դառնալ

default (3)«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան առ այն, որ հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը եւ Blognews.am կայքէջի հիմնադիր Արամ Անտինյանը 2017-ի ՀՀ ԱԺ ընտրություններում, ըստ ամենայնի, հենց ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու կառաջադրվեն:

ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու հնարավորության մասին «Ժողովուրդ»-ի հարցին Անտինյանը պատասխանեց. «Ո՛չ, նման բան չկա, չի եղել»: Եթե առաջարկեն, կհամաձայնի՞ հարցին նա պատասխանեց. «Չեմ պլանավորում, չեմ մտածում դրա մասին: Իմ ներկա գործունեությունը քաղաքական չէ, եւ դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ես ինձ քաղաքականությունում չեմ պատկերացնում: Այդ խոսակցությունն ինձ համար տարօրինակ է»:

Նազենի Հովհաննիսյանը թեկնածու դառնալու մասին ասաց. «Իմ անունը, խնդրում եմ, որեւէ քաղաքական կուսակցության հետ այլեւս մի՛ կապեք: Երբեւէ որեւէ առնչություն չեմ ունեցել եւ չեմ էլ պատրաստվում ունենալ քաղաքական կուսակցությունների հետ: Անհեթեթ են այդ տեղեկությունները»:

Ի դեպ, փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանի կողմից Արամ Անտինյանը պարգեւ ստացավ ինչ-որ կարիքավորների օգնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով