Նազարբաևի հերթական ապտակը. Ինչպե՞ս կպատասխանի Սերժ Սարգսյանը

սերժոոոոՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաստատել է, որ կազմակերպության շրջանակում պաշտոնյաների ռոտացիա տեղի կունենա: Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ այդ հարցը չի քննարկվել, քանի որ ներկա չի եղել նախագահներից մեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փոփոխությունը պետք է տեղի ունենա, որովհետև կա գլխավոր քարտուղարի և բոլոր պաշտոնատար անձանց ռոտացիայի համակարգի ներդրման վերաբերյալ նախագահների որոշումը, իսկ այն, ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց, այսինքն՝ տեղակալներին, վարչության ղեկավարներին, այն մեզ մոտ վաղուց իրականանում է և, իմիջիայլոց, շատ հաջող կերպով»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ այդ հարցի քննարկումը տեղափոխվել է՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հիվանդության պատճառով:

Փաստորեն սա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հերթական ապտակն էր Հայաստանին: Նազարբաևի բացակայությունը արդեն իսկ հուշում էր, որ սա հերթական հակահայկական քայլն էր: Նախկինում նա մի քանի անգամ ևս ՀԱՊԿ գագաթաժողովների ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի շահերը:

Մնում է հասկանալ, թե որը կլինի Հայաստանի արձագանքը և արդյոք Նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ  երկրների նախագահների հանդիպման ժամանակ կհիշեցնի Նազարբաևի հերթական ոչ բարեկամական քայլը:

 


Այս թեմայով