Նազարբաևը խոստովանեց Հայաստանի դեմ դավադրությունը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Աստանայում նախօրեին տեղի ունեցած ՀԱՊԿ վեհաժողովում, փաստորեն, հաստատվեց տեղեկությունը, որ ՀԱՊԿ առնվազն որոշ անդամ­ներ մտադիր են չշարունակել գլխավոր քարտուղարի պաշ­տոնի հայաստանյան քվոտան և առաջարկում են այն փո­խանցել Բելառուսին, որը հա­ջորդն է ըստ այբբենական կարգի: Այդ մասին բարձրաձայնել է հյուրընկալող Նուրսուլթան Նազարբաևը՝ բերելով հիմնավորում, թե Հայաստանի քվոտային, միևնույն է, մնացել է մեկ տարի, և նոր քարտուղարը չի հասցնի նույ­նիսկ անցնել անդամ բոլոր երկրներով՝ լիարժեք աշխա­տանք սկսելու համար:

Առաջին հայացքից, իհարկե, Նազարբաևի բացատրությու­նը թվում է հիմնավոր: Մյուս կողմից՝ դատելով ՀԱՊԿ, այս­պես ասած, իրական բնույթից, ուղղակի ծիծաղելի է հնչում «գլխավոր քարտուղարի լիար­ժեք աշխատանք» արտահայ­տությունը:

Կազմակերպու­թյունն ինքը, ըստ էության, ֆորմալություն է ավելի շատ, քան ռազմաքաղաքական դաշինք, ըստ այդմ՝ դրա գլխա­վոր քարտուղարի պաշտոնը առավել ևս ֆորմալ պաշտոն է՝ դարձյալ ըստ էության:

Ակնառու է, որ Նազարբաևի բացատրությունն ավելի շատ պատրվակ է քվոտան Հայաստանին չթողնելու: Մյուս կող­մից՝ ասել, թե դա, այսպես ասած, պատիժ է Խաչատուրովի գործի համար, որ իբրև թե Հայաստանը խաղացել է կազմակերպության հեղինակու­թյան հետ, հազիվ թե լինի իրականությանը մոտ: Ի վեր­ջո՝ ՀԱՊԿ հեղինակություն աս­վածն էլ ֆորմալություն է, էլ չասած այն մասին, որ այդ հեղի­նակության հետ իրականում խաղացել են նույն Ղազախստանը, Բելառուսն ու Ռուսաս­տանը՝ Ադրբեջանի հետ իրենց սերտ գործակցությամբ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում և այն քաղաքական հարցերում, որոնք ակնհայտո­րեն ոտնահարել են Հայաստանի դաշնակից անդամի շահը:

Դրանից հետո ՀԱՊԿ հեղինակություն ասվածը պարզապես երևակայություն է, և Հայաստանը եթե վնասել է, ապա երևակայական ինչ-որ բան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով