«Յուքոմը» և «Օրանժ Արմենիան» կմիանա՞ն

76d4188f06c81b73452a7afbfc04e9fa«Յուքոմ» ընկերությունը բանակցությունների մեջ է՝ «Օրանժ Արմենիա» ընկերության բջջային ցանցը գնելու շուրջ: Դրա մասին հայտնում են Սիվիլնեթի աղբյուրները: «Յուքոմ» ընկերության մամուլի պատասխանատու Նաիրա Կարմիրշալյանը  մեկնաբանել է «Օրանժ Արմենիա»-ն գնելու բանակցությունների մասին լուրերը. «Մամուլում պարբերաբար պտտվում են նման լուրեր, սակայն այս պահին նման բան չկա»:

Լայնաշերտ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և մալուխային հեռուստատեսության ծառայություններ մատուցող Ucom-ը բջջային կապի շուկայում ծառայություններ մատուցելու մտադրության մասին հայտնել էր դեռ 2014թ. մայիսին: Ընկերության տնօրեն Հայկ Եսայանն այն ժամանակ հայտարարել էր, թե «առայժմ վաղ է խոսել այն մասին, թե ինչ ծառայություններ և փաթեթներ կառաջարկվեն նոր ծառայության շրջանակում, սակայն գերակա կլինի բջջային ինտերնետի տրամադրումը»: Նա ասել էր, որ բջջային ծառայությունների առևտրային մեկնարկը ծրագրված է ոչ շուտ, քան 2015թ. հունվարի 1-ը։

2015թ. 1-ին եռամսյակի տվյալներով՝ «Օրանժ Արմենիա»-ն կրել է 388 մլն դրամի վնաս, մինչդեռ նույն ժամանակահատվածում նրա մրցակիցներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ու «ԱրմենՏել» ընկերություններն ունեցել են շահույթ՝ համապատասխանաբար 4.5 մլրդ դրամ և 645 մլն դրամ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով