Home » ՄԱՄՈՒԼ » Յուրի Վարդանյանն այս «ռաունդում» պարտվեց

Յուրի Վարդանյանն այս «ռաունդում» պարտվեց

231660631385636352«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում կայացան, ինչպես ասվում է նախարարության պաշտոնական հրավերի մեջ, օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի մարզական արդյունքների գնահատման չափորոշիչների հաստատմանը միտված քննարկումները: Մասնակցում էին մարզական լրագրողներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումը սպասվածի պես բուռն անցավ: Հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, նախարարության աշխատակիցները ներկայացրին արդեն նախօրոք ուղարկված առաջարկները, նախարարության կարծիքը…

«Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն նշենք, որ նախարարությունը պարզապես ցանկանում էր իր կարծիքը պարտադրել մարզական լրագրողներին, հատկապես մարզական լրագրողների ֆեդերացիային, որպեսզի իրենց ուզած ձևով որոշվեն Հայաստանի տարվա լավագույն 10 մարզիկները: Եվ հենց քննարկումների ընթացքում էլ պարզվեց այն, ինչի մասին բազմիցս գրել է «Ժողովուրդ»-ը. սպորտը մեզ մոտ քաղաքականացված է, և սպորտի նախարարությունը պարզապես ցանկանում է ամեն կերպ ավելացնել մարզիկների վրա ներազդելու լծակները, ցանկանում է ամեն կերպ թուլացնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դիրքերը սպորտի բնագավառում (թերևս նա հենց դրա համար էլ նշանակվել է): Մինչդեռ դեռ պետք է մտածի ոչ թե դրա այլ, սպորտի զարգացնելու մասին…. Մարզական լրագրողների համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ նախարարության աշխատակիցները ցանկանում էին կասկածելի քվեարկությամբ լրագրողներին պարտադրել իրենց տարբերակը: Բայց ոչինչ չստացվեց, և մարզական լրագրողների ֆեդերացիան լավագույն 10 մարզիկներին կորոշի այնպես, ինչպես արել է նախկինում: Ու կարելի է ասել՝ նախարար Յուրի Վարդանյանն այս «ռաունդում» պարտվեց»:

Դիտվել է 40 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy