Յուրի Վարդանյանի որդին փաստաբանի գումար չունի

231594201382760459Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` կալանավորված Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ ֆինանսական միջոցներ չունի փաստաբանի վճարովի ծառայությունից օգտվելու համար և այդ պատճառով էլ նրա պաշտպանությունը ստանձնել է Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Ռաֆիկ Սաֆարյանը: Վերջինը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց գործի վերաբերյալ որևէ տեղեկությունը փոխանցել` պատճառաբանելով, թե գործը նախաքննության փուլում է և անօրինական է որևէ տեղեկություն հրապարակելը: Նա նույնիսկ չպատասխանեց հարցին` Դավիթ Վարդանյանը իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ:
Ռաֆիկ Սաֆարյանը մոտ 70 տարեկան է, 40 տարի իրավական դաշտում է աշխատում, իսկ փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 19 տարի: Նա քրեական իրավունքի հարցերով է զբաղվում:

 


Այս թեմայով