Home » ՄԱՄՈՒԼ » Յուրի Վարդանյանի որդին КГБ-ում է

Յուրի Վարդանյանի որդին КГБ-ում է

231594201382760459Թմրանյութեր պահելու կասկածանքով ավելի քան մեկ շաբաթ առաջ հայ-իրանական սահմանի մոտ ձերբակալված սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, պահվում է «Երեւան-կենտրոն» ՔՀԿ-ում (ԱԱԾ)։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը փորձել է պաշտոնապես ճշտել, թե որտեղ է պահվում նախարարի որդին, հրաժարվել են հարցին պատասխանել՝ նշելով, թե նշված անձը չի ցանկանում, որպեսզի իր գտնվելու մասին տեղեկությունը հրապարակվի։ Մեր թղթակցին հայտնի է դարձել նաեւ, որ սպորտի նախարարի որդու շահերը պաշտպանելու է հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»։ Ի դեպ, Ռաֆիկ Սաֆարյանը «ՀԺ»-ի հետ զրույցում մասնավորապես հայտնել է, որ նախարարի որդին հայերեն գրավոր լեզվին չի տիրապետում, իսկ բանավոր կցկտուր խոսում է (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Դիտվել է 67 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy