Յուրի Վարդանյանը որդուն փրկում է մահապատժից

63ba37a27e7926367112b452100d69b1Արդեն մի քանի օր է ինչ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ոդին ձերբակալվել է հայ սահմանապահների կողմից: Այս օրերին մի քանի լրատվամիջոցներ փորձում էին իրավիճակը ներկայացնել այնպիսին, որ առաջին անգամ նախարարի որդու են ձերբակալում և նախարարը հարցի լուծումը թողնում է իրավապահներին:

Իրականությունը, սակայն մի փոքր այլ է: Ինչպես արդեն տեղեկանում ենք օրվա մամուլից Վարդանյանի որդուն ձերբակալել են իրանցի սահմանապահները: Հայտնի է, որ Իրանում թմրադեղերի համար մահապատիժ է սահմանված և այստեղ է հասկանալի դառնում, որ նախարարը այնքան էլ հանգիստ չի նստել տեղում: Politik.am-ի տեղեկություններով Յուրի Վարդանյանի միջամտությամբ իր որդուն փոխանցել են հայ իրավապահներին և այս դեպքում նա կփորձի լոյալ մնալ, քանի որ արդեն իսկ մի մեծ փորձանքից ազատելէ իր որդուն: Իսկ այ ընթացքում որոշ լրատվամիջոցներ կփորձեն ներկայացնել, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել:

Դիտվել է 440 անգամ
 


Այս թեմայով