Յուրի Խաչատուրովը տեղեկացվա՞ծ է եղել թշնամու զորաշարժի մասին

Յուրի Խաչատուրով«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ, օրվա առաջին կեսին, քանի դեռ չէին հրապարակվել Սերժ Սարգսյանի հրամանագրերը, որով նա պաշտոնից հեռացրեց պաշտպանության փոխնախարար,նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի երկարամյա պետ Ալիկ Միրզաբեկյանին, գեներալ-մայոր, ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին, հետաքրքրվել էինք պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե մամուլում լուրեր եղան, որ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը տեղեկացված է եղել թշնամու զորաշարժի մասին եւ դրան ուշադրություն չի դարձրել, այդպե՞ս է։ «Էժանագին, կեղտոտ, նույնիսկ, կարելի է ասել` ծիծաղելի հերյուրանք է: Տեքստը տեսե՞լ եք. հայերենից սկսած, մինչեւ իրավիճակի տիրապետման մասին գնահատականները ծիծաղելի են: Հետախուզությունը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի առաջարկում գլխավոր շտաբի պետին ինչ-որ բան անել, ընդամենը զեկուցում է: Հետո` զորքերն առաջին գծից հանելու մասին այդ դիտարկումը. ռազմական տրամաբանության մեջ, դա հիմարություն է»,- առանց աչքը թարթելու, ստեց դեռեւս նախագահի հրամանագիրը չկարդացած խոսնակը։ Բայց ասում են՝ Սերժ Սարգսյանը որոշակի դժգոհություններ ունի հետախուզության հետ կապված, հարցրինք Ա․ Հովհաննիսյանին, քանի որ մենք էլ դեռ տեղյակ չէինք ՀՀ նախագահի հրամանագրերից։ «Որեւէ նման բան փաստարկված գոյություն չունի. Հայաստանի եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ նախարարն անձամբ, եւ ղեկավար կազմից այլ մարդիկ խիստ հանգամանալից ներկայացրել են այդ օրվա բոլոր դետալները` բաց կամ փակ քննարկումների ընթացքում, եւ ռազմական գործը կատարվել է շատ հմուտ ու տեղը տեղին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 1,626 անգամ
 


Այս թեմայով