Յուրի Խաչատուրովը չի մեկնի Բաքու

231856711395747403ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը չի մասնակցի Բաքվում տեղի ունենալիք ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների նիստին, որն անցկացվելու է ապրիլի7-8-ը: Այս մասին Politik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ա. Հովհաննիսյանը Բաքու մեկնելու մասով մեկնաբանություններ չտվեց, սակայն պարզ է, որ այդ ամենը պայմանավորված է Ադրբեջանի վարած քաղաքականությամբ: Նրանք առողջ մոտեցում չեն ցուցաբերում, ինչի վկայությունն էր նաեւ վերջին ամիսներին հրադադարի ռեժիմի խախտումը: Ավելի վաղ ադրբեջանական haqqin.az պորտալը գրել էր, որ նիստին մասնակցելու է նաև Յու. Խաչատուրովը: Նշենք, որ Ադրբեջանում նման նիստ առաջին անգամ է անցկացվում:

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով