Յուրի Խաչատուրովը, որպես կարիքավոր սպա, բնակարաններ է ստացել

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության կանչված, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 1998-1999թթ. ՊՆ-ից բնակարան է ստացել՝ որպես կարիքավոր սպա: Ինչպես օրերս տեղեկացրել էինք՝ Խաչատուրովը մի քանի տարի բնակվել է Ազատության պողոտայի՝ ՊՆ-ին պատկանող բազմաբնակարան շենքերից մեկում՝ «գեներալների շենքում», որտեղ ունեցել է երկու բնակարան, դրանք սեփականացրել եւ վաճառել է: 

ՊՆ-ն սպաներին հիմնականում հատկացնում է մեկ բնակարան, որոնք լինում են 1-3 սենյականոց, եւ հազվադեպ է լինում, որ սպային տրամադրում են 2 բնակարան՝ 1 եւ 3 սենյակներ ունեցող, իրար հարեւանությամբ՝ եթե սպայի ընտանիքը բազմամարդ է: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ 1990-ական թվականների վերջին պաշտպանության նախարարությունը այդ շենքի բնակարանները ըստ ընթացակարգի հատկացրել է կարիքավոր համարվող սպաներին: Այդ սպաների ցուցակում է եղել նաեւ Յուրի Խաչատուրովը: Բնակարան ստանալու հայտ ներկայացրածների ցուցակում առաջնահերթությունը տրվում է կամ բազմամարդ ընտանիք ունեցող սպաներին, կամ այն սպաներին, ովքեր կոչումով ավելի բարձր են: Խաչատուրովն ուղղակի սեփականացրել եւ վաճառել է իրեն հատկացրած բնակարանը եւ տեղափոխվել Ջրվեժում գտնվող իր շքեղ առանձնատուն: «Հայկական ժամանակ»-ը ավելի վաղ գրել էր նաեւ, որ ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ, այժմ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը եւս առաջիններից է եղել, որը կարիքավոր համարվողների ցուցակով բնակարան է ստացել ՊՆ-ից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով