Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

յուրիՕրերս ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կառույցի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում նախանշված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում. նա Հայաստանի ներկայացուցիչ կլինի:

Այս հայտարարությունից հետո հիմնականում շրջանառվում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի անունը: Նրա անունը շրջանառության մեջ դրեցին ռուսական ԶԼՄ-ները:  Այսօր ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը News.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ անգամ առաջարկ լինելու դեպքում ինքը չի պատրաստվում զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Politik.am-ի տեղեկություններով, իրականում այդ պաշտոնը չէր էլ առաջարկվելու Սեյրան Օհանյանին: Մենք արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, որ Օհանյանը կնշանակվի ՀՀ նախագահի ռազմական տեսուչ: Այդ պաշտոնը, այս պահին զբաղեցնում է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:

Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Յուրի Խաչատուրովը: Նա ռուսական շրջանակների համար առավել ընկալելի գործիչ է և մշտապես Հայաստանում ներկայացրել է ՌԴ շահերը:

Դիտվել է 813 անգամ
 


Այս թեմայով