Յուվեցի Կարոն և Արարատի մարզպետը փորձում են ճնշել արարատցիների ձայնը

Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպը շարունակվում է պահպանել իր զարգացումները:
Ավելի վաղ հաղորդեցինք , որ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ով ընդդիմադիր հարթակից է հանդես գալիս, մասնակից լինելով, այսօր Արարատի մարզում տեղի ունեցող ավտոերթին , վաղ առավոտից հանդիպեց ոստիկանների կողմից ավտոերթի կանխերգելմանն ուղղված գործողությունների:
Կրքերը էլ ավելի թեժացան, երբ առանց պետհամարանիշների մեքենայից՝ ոստիկանների ներկայությամբ, երկաթյա իրեր շպրտվեցին Նոր Կյանքի համայնքապետի վարած մեքենայի վրա:
Դրանից հետո միջադեպին խառնեցին 2 իշխանամետ համայանքապետեր, ովքեր դեմ էին արտահայտվում Գարիկ Սարգսյանի կողմից արվող գործողություններին: Նրանք փորձում էի վիրավորական խոսքեր հասցնելով իրավիճակը սրել, ինչին խոչընդոտեցին մի քանի քաղաքացիներ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն ընդդիմադիր համայանքապետի դեմ արտահայտվող համայնքապետերը, գործուղված են Արարատի մարզպետի Արամայիս Գրիգորյանի, իսկ վատ վարքագիծ դրսևորող ՀՀկ-ի շահերը պաշտպանող քաղաքացին, հայտնի Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) կողմից է գործուղվել տարած:

 


Այս թեմայով