Յուվեցի Կարոյին սպանած Կարամելի Հարութը ինքնասպան է եղել

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը: Նա առավել հայտնի էր Յուվեցի Կարո մակնավամբ, նախկինում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։

Ըստ պաշտոնական տեղեկատվության նրա սպանությունը կատարելու կասկածանքով հետախուզվում է ԱԺ նախկին մեկ այլ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը։ Politik.am-ի տեղեկություններով փնտրվող Հարություն Ղարագյուզյանը՝ Կարամելի Հարութը ինքնասպան է եղել։

Մեր հրապարակումից կարճ ժամանակ անց ոստիկանությունը հաստատեց մեր տեղեկությունները։ Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է․«Այսօր Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։

Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է»։

Այս թեմայով