Պետությունը խրախուսում է ինքնասպանություն

inqnaspanutyun.-600x421Հայաստանում հանրային լարվածությունը կարծեք իր գագաթնակետին է հասել: Մարդիկ պետական մեքենայի դեմ անզոր են և անճարությունից դիմում են ամենածայրահեղ քայլերին: Միայն վերջին օրերին խոսք գնաց ինքնասպանության երկու դեպքի մասին, որոնց երկուսի դեպքում էլ ինքնավնասումը բողոք էր պետության դեմ:

Հուլիսի 30-ին՝ Ազատության հրապարակից մեկնարկած երթի ավարտը Բաղրամյան փողոցում, զուգորդվեց ուշագրավ գործողությամբ: Ժամը 23:30-ի սահմաններում, Բաղրամյան փողոցում, մի քաղաքացի ինքնահրկիզման փորձ արեց: Քաղաքացին արդարադատության այլ հույս չունենալով դիմեց ամենածայրահեղ միջոցին իր բողոքը արտահայտելու համար:

Նրան խնամող քույրն ասել էր, որ սա եղբոր բողոքի ակցիան էր` ընդդեմ դատավորների անարդարության: Ա. Գ.-ն պատմել էր, որ իրացման գոտում գտնվող իրենց հայրական տունն ապամոնտաժվել է, եւ դրա փոխարեն նոր բնակարաններ պետք է ստանային: Բայց եղբոր աղջիկը խաբեությամբ ու հզոր թիկունք ունենալու շնորհիվ կարողացել է տիրանալ այդ բնակարաններին: 4 տարի շարունակ նրանք դատարանների դռանն են անցկացրել՝ փորձելով վերականգնել արդարությունը, բայց դատավորներից ոչ ոք չի ցանկացել նկատել, որ իրենք նույնպես ժառանգ են: Վերջին «հարվածը» ստացել են վճռաբեկ դատարանից մոտ մեկ ամիս առաջ:

Օգոստոսի 2-ին էլ «Վանաձոր» ՔԿՀ-ի պահպանության բաժնի կրտսեր մասնագետ 54-ամյա Հ. Հովհաննիսյանը ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին տեղեկացնում է Armlur.am լրատվականը: Լրատվականին հասած տեղեկություններով` ինքնասպանության փորձ կատարած ՔԿՀ աշխատակիցը ամուսնալուծված է, ապրում է միայնակ: Ի դեպ մեզ հայտնի դարձավ, նա գրության մեջ նշել է իր այս քայլի հիմնական պատճառը. «Ես իմ կամքով եմ գնացել այս քայլին, ոչ մեկին պետք չէ մեղադրել, բացի պետությունից, որի պատճառով ես մեծ պարտքեր եմ կուտակել»:

Այս երկու դեպքում էլ գլխավոր մեղավոր պետական անարդար մեքենան է: Իշխանությունները իսկապես մտածելու շատ բան ունեն: Պետությունը պետք է հասկանա, որ այս քաղաքացիներին սպանել է ինքը` իր անարդար արդարադատությամբ:

 


Այս թեմայով